Օրեր առաջ «Fast News Culture»-ը գրել էր, որ «Comedy Club»-ը փակվում է: Սակայն սեպտեմբերի 20-ին հաղորդման կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովը և հաղորդավար Պավել Վոլյան հերքել են ծրագրի փակման մասին իրենց իսկ հայտարարությունը: Նրանք բացատրեցին, որ դա շոուի նոր՝ 20-րդ եթերաշրջանի կատակերգական անոնս էր։
«Comedy Club»-ի նոր թողարկման սկզբում, որը պետք է լիներ վերջինը, Խարլամովն ասաց, որ շոուն իսկապես փակվում է։ Սակայն հետո Պավել Վոլյան ավելացրեց. «Ցտեսություն, հին «Comedy Club»։ Բարև, «Comedy Club»-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան: Ապա խոսքը փոխանցեց Արթուր Ջանիբեկյանին: Ակումբի հիմնադիրը շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին 20-ամյա աշխատանքի համար և ազդարարեց նոր եթերաշրջանի մեկնարկը: