Logo

Չինաստանում հանդիսատեսն «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի պրեմիերային գնացել է հակաքովիդային կոստյումներով

13:37 / 19.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Չինաստանում հանդիսատեսն «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի պրեմիերային գնացել է հակաքովիդային կոստյումներով՝ կորոնավիրուսից մահացությունների թվի կտրուկ աճի պատճառով, հայտնում է The China Project-ը։

Կինոթատրոնից նկար է հրապարակել Weibo սոցցանցի օգտատերը, որից հետո լուսանկարը տարածվել է համացանցում։ «Մարդիկ պատրաստ են ամեն ինչի «Ավատարը» դիտելու համար: Սա խելագարություն է»,- գրված է մեկնաբանություններում։

«Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի պրեմիերան Չինաստանում տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Երկիրը նախնական պատվերով վաճառել է 22,2 միլիոն դոլարի տոմս, իսկ կինովարձույթից ստացված ընդհանուր գումարը, ինչպես սպասվում էր, կգերազանցի 430,2 միլիոն դոլարը։ Հանդիսատեսը բոլոր տոմսերը գնել էր՝ չնայած այն հանգամանքին, որ ամրագրման գինը ֆիլմի թողարկումից առաջ հասել է ընդհուպ 57 դոլարի։

fastnews-ads-banner