Չենինգ Թաթումը և Զոի Կրավիցը 3 տարվա հարաբերություններից հետո որոշել են բաժանվել։ Ըստ «People»-ի՝ հոլիվուդյան դերասանների ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։
2023-ի հոկտեմբերին հաղորդվում էր, որ Թաթումն ու Կրավիցը որոշել են ամուսնանալ։ Դերասանները ծանոթացել են Կրավիցի ռեժիսորական դեբյուտի՝ «Pussy Island»-ի քասթինգի ժամանակ։ Նկարահանման հրապարակում նրանք սկսեցին ավելի սերտ շփվել։ Զույգը հանդիպում է 2021 թվականի ամռանից։