Logo

«Չեբուրաշկա»-ն հատել է 6 միլիարդ ռուբլու շեմը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:20 / 06.02.2023Պրեմիերա
Չեբուրաշկա-ֆիլմ-2023

Կինովարձույթում ռեժիսոր Դմիտրի Դյաչենկոյի «Չեբուրաշկա» ֆիլմի հավաքած գումարը գերազանցել է 6 միլիարդ ռուբլին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Միասնական դաշնային ավտոմատացված տեղեկատվական համակարգի տվյալներին։

Գումարը կազմում է 6 000 970 184 ռուբլի: Ռուսաստանի պատմության մեջ և ոչ մի ֆիլմ չի ունեցել նման ցուցանիշ։ «Централ Партнершип» ընկերությունից հայտնել են, որ ֆիլմը կցուցադրվի կինոթատրոններում այնքան ժամանակ, «մինչև վերջին հանդիսատեսը չդիտի այն»։

Հունվարի 1-ին կինովարձույթում հայտնվելուց 10 օր անց «Չեբուրաշկան» առաջ է անցել Կլիմ Շիպենկոյի «Խոլոպ»-ից (նախկինում ռուսական կինովարձույթի ամենաեկամտաբեր ֆիլմը), ևս 3 օր անց՝ Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ից (նախկինում՝ ընդհանուր առմամբ ամենաեկամտաբեր ֆիլմը ռուսական կինովարձույթում): Վերջինի հավաքած գումարը եղել է 3,5 մլրդ ռուբլի։

5 միլիարդը «Չեբուրաշկան» հատել է հունվարի 22-ին։

fastnews-ads-banner