Logo

ԲՈԲ ՄԱՌԼԻ. «Ես պարզապես ուզում էի օգտագործել երաժշտությունը, որ աշխարհը մի փոքր ավելի բարի դառնա»:

18:44 / 08.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

 Ավելի քան 40 տարի առաջ Ջամայկայի մարիխուանայի ծխով պարուրված դիսկոտեկներում հնչում էին ռեգգիի առաջին հնչյունները: 80-ականների սկզբին Բոբ Մառլին համարվում էր ռեգգիի կենդանի լեգենդը: Ջամայկայում թողարկվում էին միլիոնավոր չլիցենզավորված սկավառակներ, եվրոպական հիթ-շքերթներում նրա երգերը միշտ ամենաբարձր հոիզոնականներում էին, իսկ համերգները ռեկորդներ էին սահմանում հանդիսականի թվով: Բոբ Մառլին իր կարճ կյանքի ընթացքում ապացուցեց, որ երաժշտությունը կարող է միավորել մարդկանց։ Բոբ Մառլիի օրոք Ջամայկայում դժվար ժամանակներ են եղել՝ կա՛մ աջակցում ես ընդդիմությանը, կա՛մ գործող իշխանությանը: 1978 թվականին վարչապետ Մայքլ Մանլիի և ընդդիմության առաջնորդ Էդվարդ Սիգենի առջև տեղի ունեցավ մեծ բարեգործական համերգ՝ «One Love Peace»: Համերգի ժամանակ Մառլին բեմ բարձրացրեց երկու հակառակորդ քաղաքական գործիչների և ձեռքսեղմումով միացրել նրանց ձեռքերը։

Ներկայացնում ենք Բոբ Մառլիի ոգեշնչող մտքերը.

«Ունայնությունը կործանում է հոգին»:

«Սիրիր կյանքը, որ ապրում ես, ապրիր կյանքը, որ սիրում ես»:

«Դուք հաղթում եք մրցավազքում այն ​​օրը, երբ դադարում եք մրցավազքը»:

«Փողով կյանքը չի կարելի գնել»:

«Մի՛ դատիր. բացառությամբ միգուցե միայն ինքներդ ձեզ»:

«Յուրաքանչյուրիս մեջ Աստված կա, ուստի մենք միայնակ չենք»:

«Ես հավատում եմ, որ ռասիզմը, չարությունը և ատելությունը կարելի է բուժել երաժշտության միջոցով»:

«Ինչի համար իսկապես անհրաժեշտ է քաջություն՝ անկեղծությունն է»:

 

«Եթե ​​նա հիանում է քեզանով, ապա նրա հետ հեշտ չի լինի: Եթե ​​նրա հետ հեշտ է, նա չի հիանա քեզնով: Եթե ​​նա արժանի է դրան, դուք չեք հանձնվի: Եթե ​​հանձնվել ես, ուրեմն արժանի չես... Ճշմարտությունն այն է, որ բոլոր մարդիկ քեզ ցավ կպատճառեն. պարզապես պետք է գտնել նրանց, ում համար արժե դիմանալ ցավին»:

«Աշխարհի ամենավախկոտ բանը կնոջ սերն արթնացնելն է՝ իմանալով, որ ի պատասխան նրան չես սիրի»։

«Այս բոլոր բաները, որոնց համար ես պատրաստ եմ մեռնել, պարզապես ոչինչ են այն բաների համեմատ, որոնց համար ես ուզում եմ ապրել»:

«Որոշ մարդիկ զգում են անձրևը: Ոմանք պարզապես թրջվում են»:

«Հայրս սպիտակ է, մայրս՝ սև։ Ես այն եմ, ինչ կոչվում է կիսատ: Այնպես որ, ես ոչ մեկի կողմից չեմ: Ես սևամորթների համար չեմ, սպիտակների համար չեմ, ես Աստծո կողմն եմ, որը ինձ ստեղծեց և տաղանդ տվեց։ Նախապաշարմունքը մի շղթա է, որը կապում է քեզ: Քանի դեռ նախապաշարմունքներ ունես, չես կարող առաջ գնալ»։

«Հիմարը ծարավից կմեռնի նույնիսկ ջրի մեջ»։

«Դուք ասում եք, որ սիրում եք անձրևը, բայց երբ անձրև է գալիս, բացում եք ձեր հովանոցը: Դուք ասում եք, որ սիրում եք քամին, բայց երբ այն փչում է, բարձրացնում եք ձեր օձիքը: Դուք ասում եք, որ սիրում եք արևը, բայց երբ նա փայլում է, դուք գնում եք ստվեր: Դրա համար ես վախենում եմ, որովհետև դու ասում ես, որ սիրում ես ինձ»։

«Ես չեմ կարող աջակցել որևէ պատերազմի:  Պատերազմը բերում է նոր պատերազմ: Չեմ կարծում, որ պատերազմի արդարացում կարող է լինել»:

«Մեր աշխարհը վատացնել փորձող խելագարներն երբեք չեն հանգստանում, ինչպե՞ս կարող եմ... Լուսավորի՛ր խավարը»։ (Բոբ Մարլին այս խոսքերն ասել է 1976 թվականին իր դեմ մահափորձից հետո: Երգիչն այն ժամանակ չեղարկեց նախատեսված համերգները) :

«Ասֆալտի տակ ճիշտ ճանապարհներ չես տեսնի»:

«Ես դեռ չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ բարկանում միմյանց վրա։ Կյանքն արդեն աններելի կարճ է... Համարձակվեք և գրեք, զանգահարեք, հանդիպեք, քանի դեռ ուշ չէ»:

«Երաժշտությունը հաստատ ունի մեկ լավ որակ՝ երբ այն դիպչում է քո սրտին, այն չի ցավում»:

«Ինքս ոչ ոք չեմ: Այն ամենը, ինչ ես ունեմ, Աստված է: Իմ կյանքը կարևոր է միայն այն դեպքում, եթե ես կարողանամ օգնել ուրիշներին: Եվ եթե իմ կյանքը միայն ինձ և իմ անվտանգության համար է, ապա ինչո՞ւ է դա ինձ պետք: Իմ կյանքը մարդկանց համար է, որքան էլ նրանք լինեն»։

«Ես պարզապես ուզում էի օգտագործել երաժշտությունը, որպեսզի աշխարհը մի փոքր ավելի բարի դառնա»:

 

fastnews-ads-banner