Անցյալ երկուշաբթի համացանցում ակտիվորեն քննարկվում էր ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսի թարմ լուսանկարները զբոսանքի ժամանակ օգնականի ընկերակցությամբ: Երկրպագուներին շատ է անհանգստացրել դերասանի տեսքը: Նրանք նկատել են, որ վերջին ամիսներին նա լրջորեն ծերացել է։
Ինչպես պարզվում է՝ միայն Բրյուսի արտաքինը չէ, որ արժե անհանգստանալ:
In Touch Weekly-ն, վկայակոչելով անանուն ինսայդերին, հայտնում է, որ Ուիլիսի սիրելիները ահազանգում են և վախենում են, որ նրան քիչ ժամանակ է մնացել։ «Հիվանդությունը հասել է այն աստիճանի, որ նրա ընտանիքն անհանգստացած է, որ Բրյուսը հնարավոր է երկար չապրի: Նրանք մտածում են՝ կապրի՞ նա մինչև իր 70-ամյակը»,- կիսվել է աղբյուրը։
Բացի այդ, հրատարակության զրուցակիցը հավելել է, որ այժմ Բրյուսը հազվադեպ է հայտնվում տնից դուրս, և նրա յուրաքանչյուր ելք մանրակրկիտ պլանավորված է։ Դերասանը օգնության կարիք ունի՝ պատրաստվելու մեքենան հասնելու և այն նստելու համար, մինչդեռ պարզվում է, որ դեմենսիան, բարեբախտաբար, այնքան էլ չի ազդել նրա շարժունակության վրա։ Ինսայդերը նաև ասել է, որ բուժքույրերն անընդհատ կինոաստղի հետ են, հետևում են, որ նա իրեն լավ զգա, չանհանգստանա կամ շփոթվի։ Կան նաև թիկնապահներ, որոնք նրան պաշտպանում են հասարակության ավելորդ ուշադրությունից։