Logo

Բրիթնի Սփիրսը երկու տարվա մեջ առաջին անգամ հանդիպել է որդիներին

18:24 / 26.12.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

 Բրիթնի Սփիրսը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել է իր որդիներին՝ նրանց հետ նշելով Սուրբ Ծնունդը։

Ինստագրամի իր էջում  Սփիրսը տեսանյութ է հրապարակել որդիներից մեկի հետ։

«Իմ կյանքի լավագույն Սուրբ Ծնունդը: Ես իմ տղաներին չեմ տեսել երկու տարի: Ուրախության արցունքներ ունեմ, այնքան օրհնված եմ: Խոսքեր չունեմ, շնորհակալություն Հիսուս»,– գրել է Սփիրսը:

42-ամյա Բրիթնի Սփիրսի հարաբերությունները որդիների հետ վատթարացել են այն բանից հետո, երբ նրանք ասել են, որ ամաչում են Instagram-ում նրա ցնցող պահվածքից և անկեղծ լուսանկարներից: Բացի այդ, տղաների հայրը՝ Քևին Ֆեդերլայնը, նույնպես արգելել է նրանց տեսակցել մորը։ Սակայն վերջերս Սփիրսը փորձում է բարելավել հարաբերությունները նրանց հետ։

 

fastnews-ads-banner