Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը երկար բաժանումից հետո բարելավում է հարաբերությունները որդիների հետ։ Page Six-ը գրում է, որ Ջեյդենը վերադարձել է Կալիֆորնիա և շատ ժամանակ է անցկացնում մայրիկի հետ։ Բրիթնի Սփիրսն ու Քևին Ֆեդերլայնն ամուսնացած են եղել 2004-ից 2007 թվականներին։
Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու որդի, որոնք հետագայում բաժանվել են մորից՝ նրա հոգեկան խնդիրների պատճառով։ Այս ամառ համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ Բրիթնին գաղտնի այցելում է իր երեխաներին և հեռախոսով շփվում նրանց հետ։