Logo

Բրիտանացի քանդակագործը լուցկու գլխից փոքր ոսկե վիշապ է ստեղծել

16:42 / 14.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բրիտանացի միկրոքանդակագործը չինական Նոր տարին նշելու համար ստեղծել է  ոսկե վիշապ, որը փոքր է լուցկու գլխից: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը ։

Բիրմինգհեմից 66-ամյա Ուիլարդ Ուիգանը չորս ամիս ձեռքով պատրաստել է կարմիր աչքերով վիշապին մեկ կտոր ոսկուց: Միկրոքանդակագործը խոստովանում է, որ իր վերջին ստեղծագործությունն ամենադժվար բանն է, որ երբևէ արել է:  Մտադիր չէ ստեղծել նման այլ քանդակ, քանի որ վիշապի վրա աշխատելը «մղձավանջ» էր:

Փոքրիկ քանդակի ստեղծման գործընթացն այնքան աշխատատար է եղել, որ Ուիգանը մի քանի սխալ է թույլ տվել: Նա ստիպված է եղել վերահսկել իր շնչառությունը, որպեսզի չփչացնի իր աշխատանքը: «Այս վիշապի ստեղծումը ոչ մի հաճույք չբերեց», - խոստովանել է միկրոքանդակագործը:

Ուիգանը, որը 2007 թվականին արվեստին մատուցած ծառայությունների համար ստացել է OBE մրցանակ, հինգ տարեկանից մանրադիտակային քանդակներ է ստեղծում։

 

 

fastnews-ads-banner