Այսօր սիրահարների տոնն է՝ Սուրբ Վալենտինի օրը։ Այսօր սիրահարները միմյանց սեր կխոստովանեն, նվերներով կփոխանակվեն, իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք դեռ չեն գտել իրենց սիրելիին։ Առաջարկում ենք, ի թիվս այլնի, երեկոյան համեղությունների հետ վայելել մեր առաջարկած լավագույն սերիալները սիրո մասին․
Եվ, այսպես․
«Ջորջ և Թեմի» / George & Tammy (2022)
Կենսագրական մինի-սերիալ երկու նշանավոր քանթրի երաժիշտներ Թեմմի Ուայնեթի և Ջորջ Ջոնսի մասին: Շոուն բացահայտում է նրանց բարդ հարաբերությունները, ամուսնական կյանքը և պատմությունն աշխարհահռչակ «Stand By Your Man» և «Apartment No» երգերի միջոցով։
«Բնակարան երկուսի համար» / The Flatshare (2022)
Եթե դուք 2010-ականների ռոմանտիկ կատակերգությունների մեծ սիրահար եք («Ինչպես ամուսնանալ 3 օրում», «Առաջարկություն»), առաջարկում ենք դիտել այս սերիալը, որը հիմնված է Բեթ Օ'Լիրիի վեպի վրա։ Այն պատմում է Թիֆիի և Լեոնի սիրո պատմությունը, որոնք միասին բնակարան են վարձում։ Կա մի բայց․ Թիֆին ապրում է բնակարանում երեկոյան և հանգստյան օրերին, իսկ Լեոնը՝ աշխատանքային օրերին: Այս կանոնը խստորեն նշված է պայմանագրում, բայց արդյոք նրանք կկարողանա՞ն պահպանել այն:
«Կայսրուհին» / The Empress (2022-…)
Ցանկանում ենք զգուշացնել, որ ստեղծողները պատմությունը պատմական ճշգրտությամբ և հավաստի փաստերով չեն փոխանցել։ Սա ավելի հարմար է կոստյումային դրամաների սիրահարների համար: Ինչ վերաբերում է սյուժեին. այն Էլիզաբեթ Բավարացու և Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի միության պատմությունն է: Սկզբում միապետը պետք է ամուսնանար Էլիզաբեթի ավագ քրոջ հետ, բայց երկուսի հետ հանդիպելուց հետո նա կրտսեր քրոջն ընտրեց:
«Ջինի և Ջորջիա» / Ginny & Georgia (2021-…)
Ջորջիան դստեր՝ Ջինիի և որդու՝ Օսթինի հետ ամուսնու մահից հետո տեղափոխվում է մեկ այլ քաղաք՝ նոր կյանք սկսելու։ Հայեցակարգը, առաջին հայացքից, պարզ է, բայց սերիալը գրավում է իր խորությամբ և տարբերվում է մյուսներից նրանով, որ բացի ռոմանտիկ սիրուց, որը փնտրում են գլխավոր հերոսները, նրանք փորձում են հարթել հարաբերությունները որպես մայր և դուստր։
«Ժամանակի միջով ճանապարհորդողի կինը» / The Time Traveler's Wife (2022)
Սերիալն Օդրի Նիֆենեգգերի համանուն վեպի երկրորդ կինոադապտացիան է, որը պատմում է անսովոր զույգի մասին։ Հենրին ժամանակի միջով ճանապարհորդ է, իսկ Քլերը նրա կինն է, որը ճանաչում է նրան վեց տարեկանից: Մենք պատմությունը տեսնում ենք գլխավոր հերոսուհու աչքերով, և թե որքան դժվար է իրականում սիրել մի մարդու, որը կարող է մի վայրկյանում պարզապես անհետանալ։