91-ամյա ֆրանսիացի դերասանուհին տասը օր է, ինչ գտնվում է «Սեն-Ժան» մասնավոր կլինիկայում։
Բարդոյի հոսպիտալացման պատճառը անհայտ է։
Հոկտեմբերին ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել էին դերասանուհու լուրջ առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ նա ենթարկվել է վիրահատության՝ լուրջ հիվանդության պատճառով։ Բրիջիտ Բարդոն մի քանի շաբաթ անցկացրել էր Սեն-Ժան հիվանդանոցում, նախքան Սեն-Տրոպեի իր տուն վերադառնալը։
Հիշեցնենք, որ 91-ամյա դերասանուհի Բրիջիտ Բարդոն վերջերս հերքել էր իր մահվան մասին լուրերը։


