Netflix-ի հոսքային ծառայությունը հաստատել է The Bridgertons-ի երրորդ սեզոնի նկարահանումների մեկնարկի մասին. հայտնում է Collider-ը։
Netflix-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են սերիալում ընդգրկված դերասանները ցույց տալիս երեք մատները՝ ակնարկելով երրորդ սեզոնի նկարահանումների սկիզբը։ Տեսահոլովակում նկարահանվել են Բրիջերթոնի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջոնաթան Բեյլին, Աջոա Անդոխը, Լյուկ Թոմփսոնը, Կլաուդիա Ջեսին, Գոլդա Ռոշվելը և այլք:
Նոր եթերաշրջանը կկենտրոնանա գրող Պենելոպա Ֆեյթերինգթոնի անձնական կյանքի վրա, որն առավել հայտնի է Լեդի Ուիսլդաուն ստեղծագործական կեղծանունով։ Ենթադրաբար, կերպարը, որին մարմնավորում է իռլանդացի դերասանուհի Նիկոլա Քոֆլանը, նոր եթերաշրջանում լրջորեն կմտածի հարսանիքի մասին։
Պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ։


