Բրեդլին դարձավ 50 տարեկան։ Դերասանը մեծամասշտաբ տոնակատարություններ չի կազմակերպել, նա նշել է այս իրադարձությունը յոթամյա դստեր՝ Լեյայի հետ: Նրանք գնացել են Ֆիլադելֆիա Իգլսի և Նյու Յորք Ջայանցսի ֆուտբոլային խաղի։ Բրեդլիին և Լիային ֆիքսել են լուսանկարիչները մարզադաշտում։
Բրեդլի Կուպերն ու Իրինա Շեյքը բաժանվել են 2019 թվականին։ Նախկին սիրեկանները ջերմ հարաբերություններ են պահպանել հանուն իրենց դստեր: Երեխան մնացել է մոր հետ ապրելու, բայց հայրը պարբերաբար ժամանակ է անցկացնում նրա հետ: Թոփ-մոդելը վստահեցնում է, որ դստեր համար Բրեդլին լավագույն հայրն է:

Այժմ Կուպերը երջանիկ է իր նոր հարաբերություններում։ Դերասանը հանդիպում է Ջիջի Հադիդի հետ: