Անցած աշնանը հայտնի դարձավ, որ Բրեդ Փիթը նոր սիրելի ունի։ Հոլիվուդյան աստղը սկսել է հանդիպել 29-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ Դերասանի ընտրյալի մասին շատ բան հայտնի չէ։ Աղջիկն աշխատում է ֆիթնես-մարզիչ: Նա ամուսնացած է եղել Փոլ Ուեսլիի հետ, որը հայտնի է դարձել «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի շնորհիվ։
Դերասանն ընտրյալին արդեն ծանոթացրել է իր երեխաների մեծ մասի հետ։ Միաժամանակ, ինչպես վստահեցնում է նրա մտերիմ ընկերը, նրան չի հետաքրքրում, թե ինչ է մտածում Անջելինա Ջոլին իր սիրավեպի մասին։ «Նրան չի հետաքրքրում, թե ինչ է մտածում Էնջին: Իրականում նա ցանկանում է, որ Էնջին իմանա, որ նա երջանիկ է ուրիշի հետ»,- ասել է աղբյուրը:
Այժմ Բրեդն աջակցում է Ինեսին Փոլ Ուեսլիից նրա ամուսնալուծության ֆոնին: Ոչ վաղ անցյալում նախկին սիրահարներն ամուսնությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել դատարան։ Չնայած այն բանին, որ բաժանվել են դեռ անցյալ տարի։ Խզման պատճառը «տարաձայնություններն» էին։
Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ունեն վեց երեխա՝ երեքը որդեգիր․ Մեդոքս Շիվանը, Պաքս Թիենը, Նոքս Լեոնը, Զահարա Մարլին, Շայլո Նուվելը և Վիվիեն Մարշելինը։ Բոլորը կրում են Ջոլի-Փիթ ազգանունը: