Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը պատրաստվում են վերամիավորվել ամուսնալուծությունից 20 տարի անց:
Նախկին ամուսինները մտադիր են վերամիավորվել էկրանին։ Պարզվել է, որ հինգ տարի առաջ SAG մրցանակաբաշխության ժամանակ Փիթը Էնիսթոնին խնդրել է միասին նկարահանվել ֆիլմում։
«Բրեդը իրականում տարիներ շարունակ գաղափարներ է ուղարկել Ջենին, բայց նա միշտ չի ըդունել: Դերասանուհին չէր ցանկանում բարդացնել Փիթի ամուսնալուծությունն Անջելինայից և կենտրոնացած էր սեփական նախագծերի վրա։ Այժմ նրա ամուսնալուծությունը վերջնական է, և Ջենիին իսկապես դուր է գալիս վերջին սցենարը, որը նրան ուղարկել է իր թիմը», - կիսվել է ինսայդերը:
Հիշեցնենք, որ 2000 թվականին Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնացել է Բրեդ Փիթի հետ։ 2005 թվականին դերասանը սկսել է հանդիպել Անջելինա Ջոլիի հետ «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ նա դեռ պաշտոնապես ամուսնացած էր։ Փիթն ու Էնիսթոնը շուտով բաժանվել են։ Բազմաթիվ տեղեկությունների համաձայն՝ Էնիսթոնը չափազանց ծանր է տարել ամուսնալուծությունը։ Փիթը երկար ժամանակ չէր բարձրաձայնում Ջոլիի հետ հարաբերությունները՝ բացահայտելով ճշմարտությունը մեկ տարի անց, երբ դերասանուհին հաստատեց, որ հղի է։ Հայտնիները միասին ապրել են ավելի քան տասը տարի, սակայն 2016 թվականի սեպտեմբերին Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել։