Logo

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի 20-ամյա որդին վրաերթի է ենթարկվել

15:59 / 30.07.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null
Երեկ սարսափելի վթար է տեղի ունեցել Լոս Անջելեսում՝ 20-ամյա Պաքսը էլեկտրական հեծանիվ վարելիս բախվել է մեքենայի։ 
Պարզվել է, որ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդին վթարի պահին պաշտպանիչ գլխարկ չի կրել։ 
Պաքս Ջոլի-Փիթն անմիջապես հոսպիտալացվել է ազդրի և գլխի վնասվածքներով։ 

Բժիշկներն ասում են, որ նա գտնվում է համեմատաբար լավ վիճակում, սակայն որոշ մտահոգություններ կան ուղեղի թեթև արյունահոսության հետ կապված: Այժմ տղան գտնվում է մասնագետների հսկողության տակ, բայց շատ շուտով նա կկարողանա տուն գնալ։ Մեքենայի վարորդը դեպքի վայրից չի փախել և առաջին բուժօգնություն է ցուցաբերել Պաքսին մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանումը։

Հիշեցնենք, որ Պաքսը Ջոլիի և Փիթի երեք որդեգրված երեխաներից մեկն է (նախկին ամուսինները նաև երեք կենսաբանական երեխաներ ունեն)։ 

fastnews-ads-banner