Հարավկորեական Blackpink խումբը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ որպես YouTube-ում ամենաշատ դիտվող երաժշտական ալիք, հայտնում է Yonhap-ը։
Խմբի պաշտոնական ալիքը գերազանցել է 30 միլիարդ դիտումների թիվը՝ գերազանցելով Ջասթին Բիբերի ալիքին։ Այս նշաձողին հասնելու համար Blackpink-ից պահանջվել է մոտ 7 տարի՝ հաշվի գործարկումից ի վեր: Այժմ խումբը YouTube-ում ունի մոտ 86,9 միլիոն բաժանորդ։
Նախկինում Blackpink-ը ռեկորդներ էր սահմանել որպես Spotify-ի ամենապոպուլյար աղջիկների խումբն աշխարհում և կորեական առաջին աղջիկների խումբը, որը զբաղեցրել է առաջին տեղը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ալբոմների չարթերում:
Նախօրեին հաղորդվել էր, որ Կորեական Blackpink երաժշտական խումբը դարձել է Կալիֆորնիայում (ԱՄՆ) անցկացվող Coachella երաժշտության և արվեստի փառատոնի հեդլայները։