-Դրանց խրամատը մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա արծիվներ:
-Ես կանեմ կամանդիր…
-Էդ ովա՞…
-Ես եմ կամանդիր…
-Այ տղա ես ռացիայով ի՞նչ իմանամ ես-ը ովա:
-Սարմեննա կամանդիր:
-Հա, Սարմեն ջան, դե ծոցդ, ջեբերդ որտեղ կարաս, գրանատ լից ու զեկուցի:
…
…
– Պատրաստ եմ կամանդիր:
– Ապրես, Սարմեն ջան, հիշի, որ կարևորը որ հետ գաս:
– Լավ կամանդիր:
…
…
-Սարմեն…
– Հա կամանդիր, հասնում եմ…
– Պապլաստունսկի ես չէ՞ գնում…
– Հա կամադիր:
– Տղերք դուք անդադար կրակեք որ դրանք գլուխերը չհանեն, համ էլ չլսեն ռացիայի ձենը, Սարմեն, ականջիդ մոտ պահի, ձայնը մինիմում:
– Տենց էլ անում եմ կամանդիր:
…
…
– Տղերք հերթով կրակեք մի վայրկյան կրակը չդադարացնեք… Սարմե՞ն:
– Հա կամանդիր…
– Քանի՞ մետր մնաց:
– 15 մետր:
– Երեք էլ սողա, գլուխդ ոչ մի վայրկյան չբարձրացնես:
– Հասա կամանդիր:
– Ձեներ կա՞:
-Չէ կամանդիր:
– Երկու հատ քցի յաչեյկեն:
…
…
-Սարմե՞ն:
– Հա կամանդիր, քցեցի, երկու հոգի թռան օդ ընկան դեմս:
– Կանտրոլնի գլխից, մեկ մեկ հատ բաց թող:
– Գլխի՞ց:
– Բա չէ, ոտից:
-Արածա կամանդիր:
– Գնա աջդ, տղերք, շարուակեք մի վայրկյան դադարացրեցիք ձեռիցս չեք պրծնի:
– Հասա կամանդիր:
– Իմ հիշելով էդ մեկը մեծա, երեք հատ քցի:
– Քցեցի կամանդիր:
-Քանի՞ հոգի թռավ:
-Ոչ մի կամանդիր:
– Տնքոցներ չկա՞, ձեն չկա՞:
– Չէ կամանդիր:
-Լավ ուրեմն ձախում են, հասնես ասա:
…
…
-Հասա կամանդիր, բայց չեմ կարողանում լավ մոտենամ կրակում են:
-Տղերք Պեկայով մաղեք դրանց յաչեյկեն, զգուշ եղեք ցածր չխփեք:
-Հասա կամանդիր:
– Քցի տղես քցի ու հետ սողա:
– Քցեցի տնքում, ոռնում են:
– Շատ էի՞ն:
– Հա կամանդիր շատ շատ էին ոնց որ:
-Դե հետ արի բալես, ապրես:
-Բա կատրոլնի՞ն կամանդիր:
-Պետք չի հետ արի տղես…
…
…
-Սարմե՞ն, Սարմե՞ն, Սարմե՞ն, ձեն հանի տղես:
-Տղերք ի՞նչ եք տեսնում:
– Կամանդիր ոնց որ խփեցին, Սարմենին:
– Հա կամանդիր, իրանց յաչեյկի դեմնա:
– Հանեք տղուն:
– Յաչեյկի դեմնա կամանդիր:
– Բոլորով կրակեք երկուսով հանեք:
…
…
– Հանեցինք կամանդիր, չկա մեր Սարմենը…
-Ախ…
-Կամանդիր, սաղին մորթելա խրամատը ազատ էր երևի վիրավոր մեկն էր խփել վերջին շնչում:
…բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերնա Սարմենը չկա…
Արթուր Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից…

