Logo

Բալետային օրերի բացումն ազդարարեց Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը

11:32 / 03.06.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մեկնարկել է «Երևանի բալետային փառատոն»-ը: Տարվա ամենամասշտաբային մշակութային նախագիծն իրագործվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Բալետային օրերի բացումն ազդարարեց Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը: Բացօթյա ներկայացվեցին բոլոր ժամանակներում Էյֆմանի լավագույն բեմադրությունների ընտրված հատվածները:

Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

Հիշեցնենք, որ Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը «Գալա բալետ» ծրագրով ելույթ կունենա նաև այսօր՝ հունիսի 3-ին,  հունիսի 4-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի «Կարապի լիճը», հունիսի 5-ին Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը կինի բացօթյա բեմահարթակում: 

 

fastnews-ads-banner