Logo

Բացվել է «Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» ցուցահանդեսը

18:18 / 21.11.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների համատեքստում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների՝ «Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» 10-օրյա ցուցահանդեսը, որն ուղեկցվելու է դասընթացներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Նպատակը Սերգեյ Փարաջանովին վերաարժևորելն է՝ որպես մարդ, պոետիկ կինոյի հիմնադիր, համաշխարհային կինոարվեստում ուրույն տեղ ունեցող ստեղծագործող:

Հավելենք, որ 10 օր շարունակ Փարաջանովին նվիրված ցուցադրությամբ, քննարկումներով, ելույթներով հանդես կգան «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները, տնօրենը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Միջոցառումը լավ հնարավորություն է՝ ծոնթանալու երիտասարդ սերնդի փարաջանովյան ընկալումներին:

fastnews-ads-banner