Իվան Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավը, որը նկարվել է 1878 թվականին, աճուրդում վաճառվել է 92 միլիոն ռուբլով։ Այդ մասին փետրվարի 19-ին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին ՝ Auction Holding-ի մամուլի ծառայությանը հղումով:
Նշվում է, որ աճուրդը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Մոսկվայի աճուրդի տանը։
Աճուրդից առաջ իրականացվել է աշխատանքների գիտահետազոտական համալիր, որը հաստատում է Այվազովսկու հեղինակությունը, ստորագրությունը, լանդշաֆտի ամսաթիվը և իսկությունը, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Ավելի վաղ՝ փետրվարի 14-ին, հայտնի դարձավ, որ Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» աշխատանքը կդառնա աճուրդի գլխավոր լոտը: Նշվում է, որ ի սկզբանե փորձագետները կտավի արժեքը գնահատել էին 100 միլիոն ռուբլի:


