Հովհաննես Այվազովսկու «Հարավային ափին» նկարը աճուրդում վաճառվել է 514 հազարով: Աճուրդն անցկացվել է մարտի 18-ից ապրիլի 10-ը առցանց ձևաչափով՝ Փարիզի «Hôtel Drouot» աճուրդի տան հարթակում։ Ըստ «Կուլտուրոմանիա» կայքի՝ նկարը նախապես գնահատվել էր 400-600 հազար ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 196-294 մլն դրամ):

