«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը ֆեյսբուքում գրել է, որ այսուհետև իրեն չհարցնեն «Գոյ» թատրոնի մասին: «Բոլոր հարցերն ուղարկեք ՀՀ Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, դատախազությանը և վարչական դատարանին։ Իմ դիրքորոշումը պարզ է, իմ խոսքը՝ ասված։ Ավելացնելու ոչինչ չունեմ: Հենց այդ կառույցներն են պատասխանատու ստեղծված վիճակի համար։ Նրանք են որոշողները, նրանք են իրավիճակի իրական պատասխանատուները։ Պատասխանները փնտրեք այնտեղ, որտեղ գտնվում են խնդիրների պատճառներն ու լուծումները։ Հարցրեք նրանց, ում գործողություններն ու անգործությունն իսկապես փոխում են վիճակը»,- նշված է Սարգսի հայտարարությունում: