Logo

«Այսօրվա «Եվրատեսիլն» իր ձևաչափով այնքան էլ իմը չէ». Սյուզաննա Մելքոնյան

23:25 / 06.11.2024Լուրեր
null

«Fast News Culture»-ը տեղեկացրել է, որ Սյուզաննա Մելքոնյանը հոկտեմբերին հաղթել է «Թուրանի ձայն» երգի մրցույթում: 2021-ին էլ երգչուհին հաղթել էր «Ну-ка, все вместе» նախագծում: Սյուզաննայի անունը վերջին տարիներին հաճախ է շրջանառվում որպես «Եվրատեսիլի» Հայաստանի ներկայացուցչի թեկնածու: Օրեր առաջ Սյուզաննան անդրադարձել է այդ թեմային: «Շատերը մինչև օրս ինձ գրում են «Եվրատեսիլի» թեմայով: Իհարկե, շնորհակալ եմ, բայց կարծում եմ՝ այսօրվա «Եվրատեսիլն» իր ձևաչափով այնքան էլ իմը չէ: Կար ժամանակ, երբ այնտեղ հնչում էին այսպիսի ֆանտաստիկ երգեր, որոնցից հենց սա տարիներ առաջ կատարել եմ «Դեպի Եվրատեսիլում», - գրել է երգչուհին՝ կից հրապարակելով Կոնչիտա Վուրստի «Rise Like a Phoenix» երգի իր տարբերակը»:

 

fastnews-ads-banner