Logo

Այսօր՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ»-ի բացման արարողությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:34 / 05.12.2022Միջոցառումներ
null

Այսօր՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման արարողությունը, որից հետո կվառվեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը և Առաջին ալիքը հրավիրում են բոլորին՝ վայելելու նոր, ինքնատիպ, տոնական մյուզիքլը, ինչպես նաև մասնակցելու «Մանկական Եվրատեսիլի» կարմիր գորգի արարողությանը:

«Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

 

fastnews-ads-banner