Logo

Այսօր պարի միջազգային օրն է

12:32 / 29.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

1982 թվականին Յունեսկօ-ի Պարի միջազգային խորհրդի կողմից որոշվեց ապրիլի 29-ը նշել է Պարի միջազգային օր։ Տոնը նվիրված է պարի բոլոր  ոճերին։ 

Ամսաթիվն առաջարկվել է ուսուցիչ և պարուսույց Պյոտր Գուսևի կողմից ՝ ի հիշատակ այս օրը ծնված ֆրանսիացի պարուսույց, տեսաբան և բալետի ռեֆորմատոր Ժան-Ժորժ Նովերի (1727-1810), որը պատմության մեջ մտել է որպես «ժամանակակից բալետի հայր»:

Նովերն առաջինն էր, որը հանդես եկավ օպերայից անկախ առանձին բալետային ներկայացման ստեղծման գաղափարով (որից բալետը ներառված էր միայն պարային հատվածի տեսքով): Նա բալետի մասին իր պատկերացումները որպես ամբողջական ներկայացում մարմնավորեց դրամատիկ զարգացման վրա հիմնված գործողություններով : Մշակելով հերոսական բալետի և ողբերգական բալետի սկզբունքները՝ նա գրել է մի շարք հիմնարար տեսական զարգացումներ բալետային ներկայացումներ բեմադրելու վերաբերյալ։ 

Հիմնադիրների խոսքով՝ պարի միջազգային օրը կոչված է միավորելու պարարվեստի բոլոր ոլորտները։ Առիթ է քաղաքական, մշակութային և էթնիկական բոլոր սահմանները հաղթահարելու, հանուն բարեկամության մարդկանց միավորելու՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով:

 

fastnews-ads-banner