Logo

Այսօր՝ նոյեմբերի 5–ն, պարի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է

16:16 / 05.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին: 1941-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշխատել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: 1968-ից ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը:

Պարը եղել է ամբողջ նրա կյանքը: Իր վերջին հարցազրույցներից մեկում պարի մեծագույն վարպետն ասել է.

«Պարը ինձ շատ բան տվեց, պարը ինձ դարձրեց Վանուշ Խանամիրյան: Պարն իմ ամբողջ կյանքն է, ամբողջ 70 տարի ես պարել եմ, պարել եմ ամենամեծ բեմերում: Դեռ տասը տարեկանում, Մոսկվա էի գնացել` Մեծ թատրոնում պարելու: Իմ ամբողջ կյանքը պարի հետ է կապված: Մենք այնքան հարուստ ենք ազգային պարով: Աշխարհում ոչ մի երկիր այնքան պար չունի, որքան մենք..»:

Խանամիրյանը բեմադրել է տասնամյակների հասնող ներկայացումներ, ինչպիսիք են՝ «Գայանե», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա» «Խանդութ», «Կարապի լիճը»։

Վանուշ Խանամիրյանը մեծ ներդրում է ունեցել հայկական բալետի և պարարվեստի զարգացման մեջ։ Նրա կարիերան հսկայական ազդեցություն է թողել հայկական մշակույթի վրա և նա հաճախ հիշատակվում է որպես ժամանակակից հայկական պարի մեծագույն վարպետներից մեկը։

fastnews-ads-banner