Հայ թատրոնի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հրաչյա Ղափլանյանը՝ բեմի վարպետ, ռեժիսոր և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Հրաչյա Ղափլանյանը ծնվել է 1923 թ.-ին Լոռու մարզի Գարգառ գյուղում։ Նրա արվեստի ճանապարհը սկսվել էր դեռ 1935 թվականի, երբ նկատելով նրա տաղանդը, հրավիրել են Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն՝ մանկական դերեր խաղալու։ 1940 թ․ նա ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը ։
1937-1950 թթ․ թվականներին հանդես է եկել որպես դերասան, այնուհետև իրեն նվիրել է ռեժիսորական աշխատանքին։1952-1954 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի թատրոնում։ Այս տարիներին աշխատել է ռեժիսոր Միխայիլ Կեդրովի մոտ որպես ռեժիսորի օգնական։
Ղափլանյանը եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի, Ա. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Ներկայացումներ է բեմադրել նաև Մոսկվայի մի շարք թատրոններում։ Ինչպես իր հարցազրույցնեից մեկում նշել է ռեժիսորի դուստր՝ Անահիտ Ղափլանյանը, նա երկու ստեղծագործական կյանք էր վարում՝ Երևանում և Մոսկվայում.
«Մթնոլորտը երկու քաղաքներում շատ տարբեր էին, ես շատ էի սիրում մասնակցել նրա Մոսկվայում բեմադրություններին, ինձ շատ էր դուր գալիս նրա աշխատանքը ռուս դերասանների հետ ու գիտեք ինչ առումով, նա ռուսերեն այդքան էլ լավ չգիտեր և անընդհատ շատ սխալներ էր թույլ տալիս, և ես վախենում էր, որ այդ ամենը կխանգարի նրան, բայց հակառակը, բոլորը կլանված լսում էին՝ ինչ տեսարան է նա բացատրում»:
1966 թ․ ընտրվել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ։ Նա հիմնել է Երևանի դրամատիկական թատրոնը և տարիներ շարունակ դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ կրթելով նոր սերունդներին։
Ղափլանյանը մահացել է 1988 թ․ Երևանում և ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում՝ թողնելով այնպիսի ժառանգություն, որը մինչ այսօր զգացվում է հայ թատրոնում։


