«Եվրատեսիլ» երգի 68-րդ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 9-ին շվեդական Մալմյոյում: Շվեդիան մրցույթին մասնակցում է 1958 թվականից։ Այս ընթացքում նրանք «Եվրատեսիլում» հաղթել են 7 անգամ, որից երկուսը՝ երգչուհի Լորենը։ Հաղթանակների քանակով Շվեդիայի հետ մրցում է միայն Իռլանդիան։
«Մալմյո Արենայի» 15.500 հանդիսատեսի առջև երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենա նաև «Լադանիվան»: 16 երկրի ներկայացուցիչներից միայն 10-ը կանցնեն եզրափակիչ։ Ստորև ներկայացնում ենք մասնակից երկրների ցանկը՝ ելույթների հաջորդականությամբ:
1. Մալթա, Սառա Բոննիչի - «Loop»
2. Ալբանիա, Բեսա - «Titan»
3. Հունաստան, Մարինա Սատի - «Zari»
4. Շվեյցարիա, Նեմո - «The Code»
5. Չեխիա, Աիկո - «Pedestal»
6. Ավստրիա, Կալին - «We Will Rave»
7. Դանիա, ՍԱԲԱ - «Sand»
8. Հայաստան, Լադանիվա - «Ջակո»
9. Լատվիա, Դոնս - «Hollow»
10. Սան Մարինո, Մեգարա - «11:11»
11. Վրաստան, Նուցա Բուզալաձե - «Firefighter»
12. Բելգիա, Մյուսթի - «Before the Party's Over»
13. Էստոնիա, 5miinust և Puuluup - «(Nendest) narkootikumidest ei tea me (küll) midagi»
14. Իսրայել, Էդեն Գոլան - «Hurricane»
15. Նորվեգիա, Gåte - «Ulveham»
16. Նիդերլանդներ, Յոսթ Քլեյն - «Europapa»