Logo

Այս տարվա «Օսկար»-ին հատուկ «ճգնաժամային խումբ» կաշխատի

14:17 / 23.02.2023Դերասաններ
Օսկար մրցանակաբաշխություն-1

Այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հատուկ «ճգնաժամային խումբ» կաշխատի․ դա հաստատել է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ղեկավար Բիլ Կրամերը։

Խումբը ստեղծվել է անցյալ տարվա արարողության ժամանակ տեղի ունեցած դեպքից հետո, երբ Ուիլ Սմիթն ապտակել էր միջոցառումը վարող Քրիս Ռոքին:

Այժմ ակադեմիան ցանկանում է պատրաստ լինել ցանկացած անակնկալի և թույլ չտալ նոր սկանդալներ արարողության ժամանակ։

Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանն անցյալ տարվա մարտի 27-ին բեմ էր բարձրացել «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ և ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին՝ իր կնոջ «շատ կարճ մազերի» մասին կատակելու պատճառով. Ջադա Պինկետ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, որի պատճառով նրա մազերը թափվում են:

Դեպքից հետո Ուիլ Սմիթը հրապարակավ ներողություն էր խնդրել կատակերգուից։

fastnews-ads-banner