Logo

«Այլևս չեմ ուզում նկարահանվել որևէ նախագծում». Հայկ Հովհաննիսյան

19:25 / 01.10.2024Լուրեր
null

«Իմունիտետ» հաղորդման նոր թողարկման հյուրը Հայկ Հովհաննիսյանն էր: Ի թիվս այլ թեմաների՝ դերասանն անդրադարձել է նաև նոր նախագծերում նկարահանվելուն: «Հետաքրքիր է դերասանի մասնագիտությունը, բայց այլևս չեմ ուզում նկարահանվել որևէ նախագծում, ոչ մի ժանրում: Հանդիսավար Հայկոն կմնա իր գործում: Կան հանդիսավարներ, որոնց օգնում է հեռուստանախագծերում նկարահանվելը, բայց ես հանդիսավար չեմ, ով նաև դերասան դարձավ: Ես դերասան եմ, ով զբաղվում է հանդիսավարությամբ: Որոշմանս պատճառն ինքս էլ չգիտեմ: Ուղղակի փոքր-ինչ հիասթափություն կա ոլորտից», - ասել է դերասանը:

fastnews-ads-banner