Դերասանուհի Սիգուրնի Ուիվերը, որն «Ավատարի» շարունակությունում խաղացել է Ջեյք Սալիի և Նեյտիրիի որդեգիր դստեր դերը, պատմել է սպասվող ֆիլմի մասին իր տպավորությունների մասին։ Նա նշել է, որ անհամբերությամբ է սպասում ֆիլմի թողարկմանը և անվանել է այն «դժոխային լավը», մեջբերում է ET-ը։
«Սա դժոխային լավ ֆիլմ է: Զարմանալի պատմություն: Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի համար դա շատ զգացմունքային է ու անձնական... Եվ հիանալի դերասանական կազմ ունի»,- ասել է դերասանուհին։
Առաջին «Ավատար»-ում Ուիվերը մարմնավորել է բժիշկ Գրեյս Օգուստինին, որը վերջում մահանում է։ Ստեղծողները չեն ցանկացել հրաժեշտ տալ դերասանուհուն և հրավիրել են 72-ամյա Ուիվերին՝ խաղալու 14-ամյա դեռահասի դերը։
«Ես պարզապես պաշտում եմ բոլորին, ովքեր ներգրավված են ֆիլմում, և այնքան ոգևորված եմ սպասվող թողարկումով: Կարծում եմ, որ այս ֆիլմը մեր մոլորակի մասին է, չնայած այն բանին, որ այնտեղ կատարվողը հեռու է մեզնից»,- շարունակել է դերասանուհին։
Ավելի վաղ «Ավատարի» մեկ այլ աստղ՝ Սթիվեն Լենգն ասել էր, որ ֆիլմի շարունակությունը պարզապես «հիանալի» է լինելու։
Օրիգինալ «Ավատարը» թողարկվել է 13 տարի առաջ, այն դարձել է կինոյի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմերից։
«Ավատար․ Ջրի ուղին» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին։ Ծրագրվում է ևս երեք ֆիլմ, որոնց մի մասն արդեն նկարահանված է։