Logo

«Ավատարի» աստղ Սթիվեն Լենգն ասել է, որ ֆիլմի շարունակությունը պարզապես «հիանալի» է լինելու

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:04 / 14.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ամերիկացի դերասան Սթիվեն Լենգը comicbook.com-ին տված հարցազրույցում ներկայացրել է առաջիկա «Ավատար․ Ջրի ուղին» («Avatar: The Way of Water») ֆիլմից ստացած տպավորությունները։

«Ավատարի» աստղն ասել է, որ արդեն հասցրել է դիտել շատ տեսարաններ սպասվող շարունակությունից և շատ է տպավորված։ Նա կուլտային ֆիլմի երկրորդ մասն անվանել է «հրաշալի ֆիլմ», որը նման չէ նախկինում տեսածին։ Լենգի խոսքով՝ ինքը չի կասկածում, որ հիանալի ֆիլմ է ստացվելու։ 

««Ավատար 2»-ը վիզուալ շքեղ լինելուց բացի, պարզապես շատ հումանիստական ​​ֆիլմ է: Այն այնքան շատ սիրտ, զգացմունքներ ու կիրք ունի, որ կարծում եմ՝ արձագանքներ կգտնի շատ ու շատ հեռուստադիտողների հոգում»,- եզրափակել է դերասանը։

Օրիգինալ «Ավատարը» թողարկվել է 13 տարի առաջ, այն դարձել է կինոյի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմերից։

«Ավատար․ Ջրի ուղին» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին։ Ծրագրվում է ևս երեք ֆիլմ, որոնց մի մասն արդեն նկարահանված է։

Կարող եք կարդալ նաև՝ 

«Ավատար 2»-ի թրեյլերը 1 օրում ունեցել է ռեկորդային 148 մլն դիտում

fastnews-ads-banner