Logo

Աճուրդի են հանել և 11․000 դոլարով վաճառել Նազիկ Ավդալյանի մարզված ծանրաքարը (լուսանկարներ)

14:41 / 10.11.2024Լուրեր
null

ԱՄՆ-ի «Օրրան» բարեգործական ՀԿ-ում աճուրդի են հանել այն ծանրաքարը, որով երկար տարիներ մարզվել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ «Հոկտեմբերի 27 ին ԱՄՆ-ում կայացավ «Օրրան» բարեգործական ՀԿ-ի տարեկան ճաշկերույթը։ Պատիվ ունեի լինելու միջոցառման գլխավոր հյուրը։ Աճուրդի դրվեց նաև այն ծանրաքարը, որով երկար տարիներ մարզվել եմ։ Այն գնեցին Հարրի և Ալվարդ Բարսեղյանները՝ նվիրաբերելով «Օրրանին» 11․000 դոլար։ Երջանիկ եմ, որ իմ փոքր ներդրումն եմ ունենում և մասնակցում եմ այս մեծ և աստվածահաճո գործին», - գրել է Նազիկը։

fastnews-ads-banner