Paramount Pictures-ը մտադիր է աշխատել «Մերկ ատրճանակ» («Naked Gun») ֆրանշիզի վերագործարկման ուղղությամբ, հայտնում է Deadline-ը:
Ֆիլմի պրոդյուսերը կլինի «Family Guy»-ի հեղինակ Սեթ Մաքֆարլեյնը, իսկ ռեժիսորն Ակիվա Շաֆերն է, որը նախկինում աշխատել է «Brooklyn Nine-Nine», «The Watch» և «Neighbors» կատակերգությունների վրա: Սցենարը գրելու են Դեն Գրեգորը և Դագ Մենդը։
Գլխավոր դերի համար դիտարկվում է Լիամ Նիսոնի թեկնածությունը, որն առավել հայտնի է «Աստղային պատերազմներ», «Պատանդ», «Շինդլերի ցուցակը» նախագծերով։ Այժմ բանակցություններ են ընթանում դերասանի հետ։
Սյուժեի մանրամասները չեն բացահայտվում։ Ենթադրվում է, որ Նիսոնը կարող է մարմնավորել հետախույզ Ֆրենկ Դրեբինի որդուն, որին օրիգինալ ֆիլմերում մարմնավորել է Լեսլի Նիլսենը։