Logo

Աստղային ծննդյան երեկո. Ինչպե՞ս է Գոհար Ավետիսյանի մայրը տոնել իր ծննդյան տարեդարձը

17:47 / 25.12.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռուսաստանաբնակ, հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանի մայրիկը՝ Նաիրան, տոնել է իր ծննդյան 60-րդ հոբելյանը: Որպեսզի երեկոյին ներկա լինի Գոհարի տատիկը՝ նրանք ծնունդն անցկացրել են Երևանում: Ծննդյան երեկոն էլ ավելի են գեղեցկացրել  Տաթև Ասատրյանը, Գուրգեն Դաբաղյանը, Սարո Թովմասյանը:

Նաիրան ինստագրամյան իր էջում հրապարակում է արել և շնորհակալական խոսք հղել իր հարազատներին.

«Շնորհակալ եմ իմ երեխաներին, իմ հարազատներին, դուք իմ ամենամեծ հպարտությունն ու հենարանն եք։ Այսօր ձեզ նայելն իսկական երջանկություն է մոր համար։ Դուք մեծացել եք որպես արժանապատիվ մարդիկ, որոնցով հպարտանում եմ, և դրա համար ամեն օր շնորհակալ եմ ճակատագրին...»

Նա խոսել է նաև իր հարսների մասին և անկեղծացել, որ համարում է իր սեփական աղջիկներ: Շնորհակալություն է հայտնել ամուսնուն՝ Սմբատին, իր կողքին լինելու և ամենամոտ մարդը լինելու համար.

«Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ սիրո, աջակցության համար, որ իմ կյանքը լցնում եք իմաստով, ուրախությամբ ու հպարտությամբ։ Ես ձեզ անսահման սիրում եմ»:

 

fastnews-ads-banner