Իվետա Մուկուչյանը սկսում է մարզային համերգները։ Դեկտեմբերի 25-ին երգչուհին ելույթ կունենա Աշտարակում, դեկտեմբերի 26-ին՝ Արտաշատում, դեկտեմբերի 27-ին՝ Ալավերդիում։ Համերգները կկայանան նշված քաղաքների հրապարակներում։ Իվետան «Նոր տարին» կդիմավորի Վրաստանում։ Դեկտեմբերի 31-ին երգչուհին ելույթ կունենա Թբիլիսիում։ 2025 թվականի հունվարի 11-ին նրա կենդանի կատարումները լսելու հնարավորություն կունենան Համբուրգում։ Հունվարի 18-ին Իվետան կրկին կերգի Թբիլիսիում։


