Կարմեն Դել'Օրեֆիչեն նորաձևության աշխարհի լեգենդ է, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաերկար կարիերա ունեցող մոդել: 91-ամյա մոդելը շարունակում է լուսանկարվել հեղինակավոր ամսագրերի համար։ Այսպես, օրինակ, նա զարդարել է Vogue Czechoslovakia-ի շապիկը։
Նրան լուսանկարել է լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնը։ Նա կեցվածք է ընդունել Schiaparelli բրենդի զգեստով և Kokin New York բրենդի գլխազարդով: Հրատարակության տվյալներով՝ սա Կարմեն Դել'Օրեֆիչեի կարիերայի վերջին աշխատանքն է։
Նշենք, որ սուպերմոդելը կեցվածք է ընդունել բազմաթիվ հայտնի լուսանկարիչների համար։ Նրան լուսանկարել են Իրվին Փենը, Ռիչարդ Ավեդոնը և նույնիսկ Սալվադոր Դալին։ Ամերիկյան Vogue-ի շապիկին նա հայտնվել է 1947 թվականին։ Այդ ժամանակ նա ընդամենը 15 տարեկան էր։