Հունիսի 25-ին և 27-ին Սերգեյ Բաբայանը մենահամերգ կունենա Կոլորադոյի «Bravo Vail» երաժշտական փառատոնում: Հայ դաշնակահարը կներկայացնի Շումանի, Մոցարտի և Ռախմանինովի ստեղծագործությունները։
Սերգեյ Բաբայանն ամերիկահայ դաշնակահար է։ Նա գործակցում է Լոնդոնի, Քլիվլենդի, ինչպես նաև Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Նրա ծրագրերը հաճախ ներառում են Ռախմանինովի նման ռոմանտիկ, ինչպես նաև ժամանակակից այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են Վիտոլդ Լուտոսլավսկին, Դյորդ Լիգետին, Կարլ Վինեն և Արվո Պյարտը։ Նա ճանաչված է նաև Յոհան Սեբաստիան Բախի հայտնի մեկնաբանությունների համար։ Բաբայանը գործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Յուրի Տեմիրկանովը, Նաեմե Յարվին, Հանս Գրաֆը, Դեյվիդ Ռոբերթսոնը, Կազիմեժ Կորդ և Միխայիլ Քրիստևը։