«Եր7անյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում Երևանում համերգներ կունենա տաղանդաշատ ռուս վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևը: Նոյեմբերի 8-ին «Dvin Music Hall»-ում Մացուևն ու ընկերները կկատարեն դասական և ջազային երաժշտություն՝ համեմված նմանը չունեցող իմպրովիզներով։ «Ջազը եւ դասականը» խորագրով համերգին մասնակցելու են Անդրեյ Իվանովը (կոնտրաբաս), Ալեքսանդր Սինգերը (հարվածայիններ), Եկատերինա Մոչալովան (դոմրա), Բորիսլավ Ստրուլեւը (թավջութակ) և Սոֆյա Տյուրինան (սաքսոֆոն):
Իսկ նոյեմբերի 9-ին դաշնակահարը ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցներ: Մացուևը կկատարի Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ Վան Բեթհովենի, Էդվարդ Գրիգի և Սերգեյ Պրոկոֆեւի ստեղծագործություններից: