Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի շրջափուլի ընթացքում Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում վարպետության դասերով հանդես կգա անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը:
Վարպետության դասերը կմեկնարկեն փետրվարի 1-ին և կավարտվեն եզրափակիչ գալա համերգային ծրագրով՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ստորև ներկայացվում է Նարեկ Հախնազարյանի վարպետաց դասերի ժամանակացույցը.
Փետրվարի 1, ժ.15:00 - Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
Փետրվարի 3, ժ.15:00 -Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոց
Փետրվարի 8, ժ.15:00 - Ա.Գաբրիելյանի անվան արվեստի դպրոց/Ա. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոց
Փետրվարի 10, ժ.15:00 - Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոց
Փետրվարի 11, ժ.15:00 - Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց
Փետրվարի 12, ժ.15:00 - Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոց
Փետրվարի 13, ժ.15:00 - Ստ.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց
Փետրվարի 14, ժ.15:00 - Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց
Փետրվարի 15, ժ.15:00 - Վ.Մոկացյանի անվան երաժշտական դպրոց
Փետրվարի 17, ժ.15:00 - Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց
Փետրվարի 18, ժ.15:00 - Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց
Փետրվարի 19, ժ.15:00 - Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց
Փետրվարի 24, ժ.15:00 - Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Փետրվարի 25, ժ.15:00 - Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց
Փետրվարի 26, ժ.15:00 - Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոց
Փետրվարի 27, ժ.15:00 - Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց
Փետրվարի 28, ժ.15:00 - Ս.Բարխուդարյանի անվան արվեստի դպրոց
Մարտի 1, ժ.15:00 - Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոց
Մարտի 3, ժ.15:00 - Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոց
Մարտի 4, ժ. 15:00 - Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց
Մարտի 5, ժ. 15:00 - Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոց
Մարտի 6, ժ. 15:00 - Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց: