Դուդուկի վարպետ Արսեն Պետրոսյանը հուլիսի 21-ին ելույթ է ունեցել ֆրանսիական «Festival Un Violon sur le Sable»-ում: Փառատոնի ընթացքում հայ երաժիշտը 40.000 հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական դուդուկն ու արժանացել ջերմ արձագանքի։
«Festival Un Violon sur le Sable» ամենամյա փառատոնին ամեն տարի սովորաբար մասնակցում է ավելի քան 50.000 մարդ: 3 օրում այցելուների թիվը գերազանցում է 150.000-ը՝ այն վերածելով ամենամասշտաբային դասական երաժշտական փառատոնի:
Հուլիսի 25-ին Պետրոսյանն իր «քառյակով» ելույթ է ունեցել նաև հնդկական Բանգալորում։ Այս տարի երաժիշտն արդեն համերգներ է ունեցել Հայաստանում, Գերմանիայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Լիտվայում և Ռումինիայում:


