Logo

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մասին սերիալը կթողարկվի այս տարի

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:01 / 19.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
արքայազն Հարի-Մեգան Մարքլ սերիալ

Շատ շուտով տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի մասին վավերագրական սերիալի պրեմիերան։ Ինչպես հայտնում է Page Six-ը, նախագծի առաջին դրվագը կթողարկվի դեկտեմբերին՝ Netflix-ով։

Միևնույն ժամանակ, Deadline-ի լրագրողները երկուշաբթի հայտնել են, որ շոուն պատրաստվում են հետաձգել մինչև 2023 թվականը՝ «The Crown»-ի հինգերորդ սեզոնի նկատմամբ բացասական արձագանքի պատճառով։

Այնուամենայնիվ, այժմ աղբյուրը պնդում է, որ նախագիծը կթողարկվի ժամանակին։ «Որքանով ես գիտեմ, վավերագրական սերիալը կթողարկվի այս տարվա վերջին»:

Netflix-ը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հարին և Մեգան Մարքլը կհամագործակցեն սթրիմինգի հետ։

fastnews-ads-banner