Logo

Արքայադուստր Դիանայի կյանքի 10 գաղտնիքները

Հեղինակ
Ժենի Քոչարյան
17:29 / 26.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

1997 թվականի օգոստոսի 31-ին Փարիզի Պոնտ Ալմայի մոտակայքում գտնվող թունելում տեղի ունեցած ավտովթարը ցնցեց ամբողջ աշխարհը. մահացավ արքայադուստր Դիանան: Նրա մահից անցել է 27 տարի, այնուամենայնիվ, նա շարունակում է ոգեշնչել շատերին իր մարդկային տեսակով, ոճով և կատարած գործերով: Այսօր մենք կհիշենք «մարդկային սրտերի թագուհի» Լեդի Դիի կյանքից 10-ը դրվագ :

Դպրոցում լավ չէր սովորում

Դիանա Սփենսերը վատ աշակերտ էր։ Մինչև 9 տարեկանն ապագա արքայադուստրը կրթություն է ստացել տանը, այնուհետև, նրան ուղարկել են փակ դպրոց: Նա երկու անգամ տապալել է հանրակրթական վկայականի համար քննությունները: Դիանան հիանալի էր սպորտում. նա առանձնահատուկ հաջողությունների է հասել լողի և սուզվելու մեջ: Նա նաև սիրում էր պարել և երազում էր բալերինա դառնալ, բայց նրան չափազանց բարձրահասակ էին համարում դրա համար։

16 տարեկանում նրան տեղափոխել են Շվեյցարիայի դպրոց, բայց այնտեղ նույնպես ամեն ինչ լավ չի ընթացել։ Դիանան ընդամենը մեկ կիսամյակ է սովորել Շվեյցարիայում։ Կրթության բացակայությունը չի խանգարել նրան դառնալ «Սրտերի թագուհի», բայց դա մեծապես բարդացրել է առանց այն էլ դժվար հարաբերություններն արքայազն Չարլզի և ամբողջ թագավորական ընտանիքի հետ։

Մրցանակ «Ամենախնամված ծովախոզուկի համար»

Լեդի Դին միշտ սիրել է փոքր կենդանիներին։ Գնալով իր առաջին դպրոցը՝ Դիանան իր հետ տարել է Օրեշեկ անունով ծովախոզուկին։ Կենդանին զգալիորեն լուսավորել է դպրոցական դժվար օրերը և Դիանան ստացել է «Ամենախնամված ծովախոզուկի համար» մրցանակ: Չի նշվում, սակայն, թե այդ տարիներին քանի ծովախոզուկ է եղել դպրոցում։

Աշխատել է որպես դայակ և մաքրուհի

Մինչ Ուելսի արքայադուստր դառնալը Դիանան աշխատել է որպես դայակ, պարի դպրոցի ուսուցչուհի և մանկապարտեզում օգնական ուսուցչուհի (նա այս աշխատանքն է արել մինչև Չարլզի հետ նշանադրությունը)։ Նա նաև գումարի դիմաց օգնում էր տան մաքրությանը և մատուցողուհի էր երեկույթների ժամանակ: Ինչո՞ւ է սա հետաքրքիր: Որովհետև Դիանայից առաջ ոչ մի թագավորական հարս չէր աշխատել հասարակ մահկանացուների պես։

«Գողացել» է քրոջ նշանածին

Դիանան Չարլզի հետ ծանոթացել է 16 տարեկանում։ Այդ ժամանակ նա հանդիպում էր իր ավագ քրոջ՝ Սառայի հետ: Երեք տարի անց, հանդիպելով Դիանային, Չարլզը մտածեց ամուսնանալ կրտսեր Սպենսերի հետ։

Մատանի կատալոգից

Կապույտ շափյուղայով  մատանին, որը դարձավ Դիանայի արտաքինի ուշագրավ մասը և այժմ զարդարում է Քեյթ Միդլթոնի մատը, ամենևին էլ բացառիկ չէ։ Ոսկերիչից պատվերով պատրաստված մատանի պատվիրելու փոխարեն, ինչպես բոլոր արքայական հարսնացուները, Դիանան պարզապես թերթել է «Garrard»-ի կատալոգը և ընտրել 12 կարատանոց շափյուղայով և 14 ադամանդներով մատանի։ Զարդարանքը «բավականաչափ շքեղ չէր», բայց Դիանային այն դուր է եկել:

Հրաժարվել է ենթարկվել

Դիանայի և Չարլզի հարսանիքը տեղի է ունեցել 1981 թվականի հուլիսի 29-ին Սուրբ Պողոսի տաճարում։ Արարողությանը ներկա է եղել 3,5 հազար հյուր և, առանց չափազանցության, ողջ Միացյալ Թագավորությունը հետևել  է հարսանյաց արարողությանը։ Հարսանիքը հիշարժան էր բազմաթիվ պատճառներով: Նշենք երկուսը. սկզբի համար հարսնացուն հուզմունքից խառնել է արքայազն Չարլզի անունների հերթականությունը։ Նրան Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջ անվանելու փոխարեն նա ասել է Ֆիլիպ անունը։ Շատ ավելի հետաքրքիրն այն էր, որ հարսանեկան երդումն արտասանելիս Դիանան այնտեղից դուրս է հանել «հնազանդվել» բառը։ Փլուզվել է ևս մեկ դարավոր ավանդույթ.

Հիվանդանոցում ժառանգ է ծնվել

Դիանայից առաջ բոլորը պալատում են գահաժառանգներ ծնել։ Ուելսի արքայադստեր երկու որդիներն էլ ծնվել են հիվանդանոցում։ Ի դեպ, Դիանայի առաջին հղիությունը քիչ է մնացել ավարտվեր ողբերգությամբ. արքայադուստրն ընկել է աստիճաններից: Բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել, իսկ ժառանգի կյանքին վտանգ չի սպառնացել։ Հետո Դիանան խոստովանել է, որ պատահական չի ընկել: Նա ինքն իրեն ցած է նետել աստիճաններից, քանի որ իրեն շատ վատ է զգացել։ Այդ ժամանակ նա և Չարլզը հաճախ էին վիճում: 

Դավաճանություն և սկանդալներ

Հարսանիքից հինգ տարի անց Դիանայի և Չարլզի ամուսնությունը խարխլվեց։ Չարլզը նորից կապվեց իր կյանքի սիրո՝ Կամիլա Փարքեր-Բոուլսի:  Արքայադուստրը սիրավեպ ունեցավ թագավորական ընտանիքի ձիավարության նախկին հրահանգչի հետ։ Այնուհետև խոսակցություններ եղան թիկնապահի, մարզիկների, գործարարների և շատերի հետ սիրավեպերի մասին։ Շատ լուրեր երբեք չհաստատվեցին։

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առաջին բաժինը Մեծ Բրիտանիայում

Դիանան հայտնի էր բարեգործություններին իր ակտիվ մասնակցությամբ։ 1987 թվականի ապրիլին լրատվամիջոցները տարածեցին մի լուսանկար, որտեղ արքայադստեր ձեռքը սեղմում է ՄԻԱՎ-ով վարակված անձին առանց ձեռնոցների: Այդ տարիներին ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի մասին շատ քիչ բան էր հայտնի, և ոչ բոլորը կհամարձակվեին դիպչել հիվանդին առանց ձեռնոցների։ Դիանան կրկին նման չէր բոլորին. իր արարքով նա մարդկանց բացատրեց, որ ՄԻԱՎ-ով վարակված լինելը չի ​​նշանակում անիծված և վտարված լինել հասարակությունից։ Արքայադուստրը նաև բացեց Մեծ Բրիտանիայի ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի առաջին բաժանմունքը  և բարեգործական միջոցառումներ անցկացրեց հիվանդության դեմ պայքարելու համար գումար հավաքելու համար:

Միշտ շնորհակալ նվերների համար

Արքայադուստր Դիանան շնորհակալական բացիկներ է ուղարկել բոլորին, ովքեր նրան նվեր են տվել։ Այո, հենց ինքը՝ պալատական ​​մամուլի ծառայությանը շփոթեցնելու փոխարեն։ Հազարավոր մարդիկ, ովքեր նվերներ են բերել արքայազն Ուիլյամի ծննդյան համար, բացիկներ են ստացել Լեդի Դիից։ Շատ բացիկներ աճուրդում վաճառվել են 2000-20000 դոլար գներով:

Արքայադուստր Դիանան մահացավ, երբ նա ընդամենը 36 տարեկան էր։ Նրա մահը լի է բազմաթիվ առասպելներով և տեսություններով, մարդիկ դեռ քննարկում են նրա անձնական կյանքը: 

fastnews-ads-banner