Logo

Առնոլդ Շվարցենեգերը վերադառնում է նոր մարտաֆիլմերով

16:22 / 10.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերն ակնարկել է, որ կարող է վերադառնալ այն մարտաֆիլմերին, որոնք մեծ հաջողություն են ունեցել 1980-ականներին։

Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում անցկացված Առնոլդի սպորտային փառատոնի ժամանակ նա հայտնել է, որ քննարկումներ են ընթանում «Գիշատիչ», «Կոնան բարբարոսը» և «Կոմանդոս» ֆիլմաշարերի նոր նախագծերում իր մասնակցության շուրջ։

Շվարցենեգերի խոսքով՝ վերջերս նկարահանվել է «Գիշատիչ» նոր ֆիլմը, որը ոչ թե հին տարբերակի վերանկարահանում է, այլ առանձին պատմություն։ Նա նշել է, որ ֆիլմի ռեժիսորը շատ հաջող է աշխատել նախագծի վրա և այժմ ցանկանում է, որ դերասանը կրկին մարմնավորի իր կերպարը հաջորդ ֆիլմում։ Խոսքը ռեժիսոր Դեն Տրախտենբերգի մասին է, որը աշխատել է «Գիշատիչ. Որս» (2022) և «Գիշատիչ. Անբարենպաստ հողեր» (2025) ֆիլմերի վրա։

Այս տեղեկությունը հանդիսատեսն ընդունել է մեծ ոգևորությամբ՝ հոտնկայս ծափահարություններով, քանի որ երկրպագուները կրկին կարող են տեսնել Շվարցենեգերին Դաչի դերում՝ ինչպես 1987 թվականի օրիգինալ ֆիլմում։ Դերասանը նաև նշել է, որ Fox Studios-ը կարծես նորից հիշել է իր մասին․ ստուդիայի ներկայացուցիչները հայտնել են, որ ցանկանում են նրան տեսնել «Գիշատիչ»-ում, իսկ «Կոմանդոս 2»-ի սցենարը արդեն պատրաստ է։ 

The Hollywood Reporter-ի տվյալներով՝ Քրիստոֆեր Մաքքուորին կզբաղվի «Կոնան բարբարոսը» ֆիլմի շարունակության սցենարի գրությամբ և բեմադրությամբ։ Նոր նախագիծը լինելու է 1982 թվականի ֆիլմի շարունակությունը, որտեղ գլխավոր դերակատարը Շվարցենեգերն էր։

Շվարցենեգերը նաև ընդգծել է, որ նոր ֆիլմերում իր կերպարները կհամապատասխանեն իր տարիքին.

 «Ես դեռ կհաղթեմ թշնամիներին, պարզապես դա տեղի կունենա մի փոքր այլ ձևով»,- հայտարարել է նա։

fastnews-ads-banner