Logo

Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

17:57 / 21.01.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Երևանում (ծնվել է հունվարի 21-ին, սակայն հայրը նրա ծննդյան վկայականում դարձրել է հունվարի 22, 1924 թվականին Վլադիմիր Լենինի մահվանից հետո, քանի որ հունվարի 21-ը հայտարարվել է ամենամյա սգո օր) ։ Հայրը՝ Հարություն Հակոբի Բաբաջանյանը (1890-1963), լինելով մաթեմատիկայի ուսուցիչ, նվագել է հայկական ժողովրդական տարբեր գործիքներ։ Կոմպոզիտորի մայրը՝ Արծվիկ Հովսեփի Հարությունյանը (1894-1975), եղել է ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա․ Գորկու անվան դպրոցում։

Վաղ մանկությունից Առնո Բաբաջանյանը ցուցաբերել է երաժշտական ունակություններ։ Երեք տարեկանում սկսել է նվագել իրենց տան հին ֆիսհարմոնիան։ 1926 թվականին նրա տաղանդը նկատել է Արամ Խաչատրյան։

1928 թվականին սկսել է հաճախել Գորկու անվան միջնաարգ հանրակրթական դպրոց և միաժամանակ ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խումբ։ Արդեն 9 տարեկանում գրել է «Պիոներական քայլերգը» (հրատարակվել է 1932 թվականին)։ 12 տարեկանում ստացել է իր առաջին մրցանակը Երիտասարդ երաժիշտների մրցույթում։ Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցն ավարտելուց հետո 1935 թվականին ընդունվել է կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի ֆակուլտետներ ։

1938 թվականին տեղափոխվել է Մոսկվա և անմիջապես ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումարանի վերջին կուրս՝ ավարտելով այն դաշնամուրի դասարանում և կոմպոզիցիայի դասարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիա ։

1942 թվականից սովորել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանում և կոմպոզիցիայի դասարանում՝ Վ. Տալյանի մոտ՝ անցնելով Երևանի կոնսերվատորիայի լրիվ դասընթացը առանց պետական քննությունների, ապա տեղափոխվել է Մոսկվա և վերականգնվել Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի ֆակուլտետի նախավերջին կուրսում։

1943 թվականին դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։

1946 թվականին երիտասարդ կոմպոզիտորների մի խմբի հետ գործուղվել է Մոսկվա՝ կատարելագործվելու համար։ 1946-1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի Հայկական ԽՍՀ մշակույթի տանը։ 1947 թվականին էքստեռն կարգով ավարտել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը (Վ. Տալյանի կոմպոզիցիայի դասարան), իսկ 1948 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիան (Կ. Իգումնովի դաշնամուրի դասարան)։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» և դաշնամուրային տրիոյում ։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկիի և երչգիչ Մուսլիմ Մագոմայևի հետ։  «Առաջին սիրո երգը» և «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։ Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հայտնի են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և  արտասահմանում:

Առնո Բաբաջանյանը մահացել է 1983 թվական նոյեմբերի 11-ին լեյկեմիայի հետևանքով առաջացած բարդություններից։ Թաղվել է Երևանում՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը ։

fastnews-ads-banner