Netflix-ի յութուբյան ալիքում հայտնվել է հումորային տեսահոլովակ՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ։
Տեսանյութում «Տերմինատորի» աստղը տանկով մոտենում է հոսքային ծառայության գրասենյակին՝ բարձրանալով շենքի մոտ կայանած մեքենայի վրա, և իրեն հայտարարում Netflix-ի «էքշնի գծով նոր տնօրեն»:
Շվարցենեգերը հեգնական տոնով առցանց կինոթատրոնի նախագծերի երկրպագուներին խոստացել է ամենամեծ պայթյուններն ու ամենադիտարժան մարտերը գալիք ֆիլմերում և սերիալներում:
Նա նաև հայտարարել է Netflix-ի առաջիկա նախագծերի թողարկման ժամկետները, ներառյալ՝ Քրիս Հեմսվորթի մասնակցությամբ մարտաֆիլմը, մարդասպան մոր մասին սերիալը, Շվարցենեգերի մասնակցությամբ բլոկբաստերը և շատ այլ նախագծեր: