Փետրվարի 11-ին 71-ամյակն է տոնում դերասան, թատերական ռեժիսոր, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։ Ծննդյան կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստին շնորհավորել է դուստրը՝ Լիլի Էլբակյանը։ «Արմեն պապիկ, ծնուդդ շնորհավոր։ Շնորհավոր, իմ սեր», - գրել է Լինին՝ հրապարակելով ընտանեկան լուսանկարներ։
Դերասանին շնորհավորել է նաև Խամաճիկների Պետական Թատրոնի անձնակազմը՝ ցանկանալով քաջառողջություն և ստեղծագործական վերելքներ:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ևս շնորհավորել է գեղարվեստական ղեկավարին։ «Շնորհավո՜ր ծնունդդ, վարպետ», - գրված է թատրոնի ֆեյսբուքի էջում։




