«Այն ամենը, ինչով ես հպարտանում եմ կյանքում, ինձ հեշտորեն չի տրվել»․ հարցազրույցներից մեկում խոստովանել է Արմեն Ջիգարխանյանը։ Ծագումով հայ ԽՍՀՄ ժողովրդական արտիստին անվանում են հայրենական կինեմատոգրաֆի ռեկորդակիր. նա խաղացել է ավելի քան 300 դեր՝ չհաշված այն ֆիլմերը, որոնցում հնչում է միայն նրա ձայնը։
Դերասանը խաղացել է տարբեր ժանրերի ֆիլմերում՝ կատակերգական և արկածային, երաժշտական և դրամատիկ: Հոկտեմբերի 3-ին Արմեն Բորիսովիչը կդառնար 87 տարեկան, իսկ Էկրանին նրա ստեղծած պատկերները կապրեն հավերժ։
Դերասանի ծննդյան օրվա առթիվ հիշենք, թե ինչ է նա պատմել հանդիսատեսին իր հայտնի հերոսների շուրթերով.
«Չնայած ես հրաշագործ եմ, բայց չեմ հանդուրժում խաբեբաներին։ Աճպարարությունը ձեռքի խորամանկություն է, և ոչ մի խաբեություն: Արտիստ՝ հպա՛րտ է հնչում» («Я хоть и фокусник, но обманщиков не терплю. Фокусы – это ловкость рук и никакого мошенства. Артист – это звучит гордо»)․ «Ֆունտիկ խոզուկի արկածները» մուլտֆիլմից Քեռի Մոկուսի այս խոսքերը հիշում է հեռուստադիտողների մի քանի սերունդ։ Ազնիվ ու բարի թափառական ծաղրածուին հնչյունավորել է Արմեն Ջիգարխանյանը:
Տեսանյութը դիտելու համար սեղմել այստեղ։
Դերասանը հիանալի հարաբերություններ ուներ մանկական և անիմացիոն ֆիլմերի հետ։ Էդուարդ Նազարովի «Կար-չկար մի շուն» մուլտֆիլմում նրա ձայնով է խոսում Գայլը:
«Հիմա կերգեմ» («Щас спою!»), «Կգաս, եթե ինչ» («Ты заходи, если что»), «Հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր ինձ վռնդում։ Դե, ահա, գործն է այդպիսին» («А помнишь, как ты меня гонял? Ну да, работа такая»):
Տեսանյութը դիտելու համար սեղմել այստեղ։
Իսկ Վենիամին Սմեխովի բանաստեղծություններով և Սերգեյ Նիկիտինի երաժշտությամբ «Ալի Բաբան և 40 ավազակները» երաժշտական ներկայացումում Արմեն Բորիսովիչի ձայնով է խոսում ավազակների առաջնորդ Հասանը, իսկ հետո դերասանը նաև մարմնավորել է կերպարն էկրանին։ Եվ, իհարկե, անմոռանալի է Ջիգարխանյանի կատարմամբ ծովահեն Ջոն Սիլվերը խորհրդային «Գանձերի կղզի» ֆիլմում։
«Ավելի լավ է միոտանի լինել, քան միայնակ, երբ ձանձրալի է ու տխուր, ու ձեռքդ սեղմող չկա»,- ծովահենի անունից երգում է Արմեն Ջիգարխանյանը։ Այս հերոսի մեկ այլ հայտնի արտահայտությունն է՝ «Մեկ ժամից նրանք, ովքեր ողջ կմնան, կնախանձեն մեռածներին»։
Դերասանի մոտ հատկապես կոլորիտային է ստացվել բացասական կերպարների մարմնավորելը:
«Ես ասացի նրան. պանդոկներն ու կանայք քեզ բանտ կուղարկեն» («Говорил я ему: кабаки и бабы доведут до цугундера»), «Կնոջը չի կարելի խաբել. նա սրտով է տեսնում» («Бабу не проведешь: она сердцем видит»), «Կասկածներ ունենք, որ դու, մարդ ջան, գործ տվող ես» («Есть у нас сомнение, что ты, мил-человек, стукачок!»), «Ի՞նչ պիտի անենք, պարոնայք» («Ну что будем делать, господа хорошие?»), - «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմից «Սև կատու» բանդայի պարագլխի այս և այլ արտահայտություններ վաղուց դարձել են թևավոր խոսքեր:
«Собака на сене» ֆիլմում, որը նկարահանվել է Լոպե դե Վեգայի նույնանուն կատակերգության հիման վրա, Ջիգարխանյանը մարմնավորել է Տրիստանին:
«Если вы на женщин слишком падки, в прелестях ищите недостатки»,- երգում է ֆիլմի գլխավոր հերոսի խարիզմատիկ ծառան։
«Սիրո բանաձևը» ֆիլմում վրացի դերասան Նոդար Մգալոբլիշվիլիի մարմնավորած կոմս Ջուզեպպե Կալիոստրոն խոսում է Ջիգարխանյանի ձայնով.
«Մարդն ուզում է խաբվել, սա հիշիր, բոլորը խաբում են բոլորին, բայց դա անում են չափազանց պարզունակ ձևով: Միայն ես եմ խաբեությունը վերածել բարձր արվեստի, այդ պատճառով դարձել եմ հայտնի», «Ով քիչ է ուտում, երկար է ապրում, քանի որ դանակ-պատառաքաղով մենք փորում ենք մեր գերեզմանը», «Ժամանակը պետք է լցնել իրադարձություններով, այդ դեպքում այն աննկատ է անցնում»։