Logo

Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:10 / 22.11.2022Ռեժիսորներ
Լույսի կաթիլներ-ֆիլմ

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Mysuru միջազգային կինոփառատոնում (Mysuru International Film Festival) արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ 

Լույսի կաթիլներ-2022

Ֆիլմը, որը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ, տեղափոխում է մեզ 1990-ականների սկիզբ, երբ Հայաստանը ծանր ժամանակներ էր ապրում՝ մխրճվելով էներգետիկ ճգնաժամի, պատերազմի սարսափների և կազմավորման փլուզման խավարի մեջ։ Ֆիլմի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ՝ https://ncca.am/hy/films/257-luisi-katilner...

Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, օպերատորը՝ Արտո Խաչատուրյանը, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսորը՝ Տիգրան Կուզիկյանը: Ֆիլմում իր վերջին դերն է խաղացել դերասան Վիգեն Ստեփանյանը:

fastnews-ads-banner